«Հայկի նետ» Հայկական ռազմավարական կենտրոնԱնդամակցություն
Բոլոր գրքերը
Աշխարհագրական նշումներ — Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն (ՄՍՀԿ, WIPO). «Հայկի նետ» Հայկական ռազմավարական կենտրոն

Հայերեն էլեկտրոնային գիրք

Աշխարհագրական նշումներ

Ներածություն

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն (ՄՍՀԿ, WIPO)

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության այս համառոտ ուղեցույցը բացատրում է աշխարհագրական նշումների հիմնական հասկացությունները, դրանց տարբերությունը ապրանքային նշաններից ու ծագման տեղանուններից և դրանց դերը արտադրանքի տարբերակման գործում։ Քննարկվում են արտադրողների համագործակցությունը, որակի հսկողությունը, գյուղական զարգացումը, ավանդական գիտելիքները և պահպանությունը երկրի ներսում ու արտերկրում։ Հայերեն հրատարակության հիմքում 2021 թվականի՝ փոփոխություններով վերահրատարակությունն է. առաջին հրատարակությունը լույս է տեսել 2012 թվականին։

ԱնվճարPDF և EPUB՝ միասին

Հայերեն PDF և EPUB հրատարակություններն ազատ հասանելի են։

Գրքում
  • Աշխարհագրական նշումներ, ծագման տեղանուններ և ապրանքային նշաններ
  • Արտադրանքի համբավ, համատեղ չափանիշներ և որակի հսկողություն
  • Գյուղական զարգացում, ավանդական գիտելիքներ և տեղական հմտություններ
  • Աշխարհագրական նշման համակարգի ձևավորում և իրավական պահպանություն
  • Swiss Made, Roquefort, Chulucanas, Café de Colombia և Darjeeling օրինակները
Հրատարակություն և աղբյուրներ

Հայերեն թարգմանությունը՝ Գիորգի Թումասյան։ Պատրաստված է «Հայկի նետ» Հայկական ռազմավարական կենտրոնի համար։

Լեզու
Հայերեն
Ձևաչափ
PDF · EPUB
Բնագիր
ՄՍՀԿ (WIPO), 2021
Հայերեն հրատարակության էջեր
71
Բնագրի PDF էջեր
44

© WIPO, 2021։ Բնագրի CC BY 4.0 արտոնագիրը չի տարածվում ՄՍՀԿ-ին չպատկանող նյութերի վրա։ Հայերեն հրատարակությունն ունի ինքնուրույն կազմ և նոր պատկերազարդումներ՝ բնագրի երրորդ անձանց լուսանկարների ու պատկերանշանների փոխարեն։

Բնագիրը պատրաստել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (World Intellectual Property Organization, WIPO)։ Սա ՄՍՀԿ-ի պաշտոնական թարգմանությունը չէ. ՄՍՀԿ-ն չի հավանություն տվել այս հրատարակությանը կամ Կենտրոնին։ Ուղեցույցը պահպանում է 2021 թվականի իրավական ու ինստիտուցիոնալ համատեքստը և չի փոխարինում մասնագիտական իրավաբանական խորհրդատվությանը։ Աշխարհագրական նշումը նույնը չէ, ինչ ընդհանուր ազգային մակնշումը. այն ինքնին չի երաշխավորում ավելի բարձր գին կամ արտահանում և չի նշանակում ՄՍՀԿ-ի կողմից արտադրանքի հավաստագրում։