Կազմակերպության նպատակներն ու գործունեության ուղղություններն են՝
- Նպաստել Հայաստանի պետականության և ինքնիշխանության ամրապնդմանը, Հայաստանում և աշխարհում խաղաղությանը և անվտանգությանը։
- Նպաստել ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, արդյունավետ կառավարմանը և քաղաքացիական մասնակցությանը՝ իրականացնելով քաղաքացիական կրթության ու հանրային իրազեկման գործունեություն, կազմակերպելով հանրային քննարկումներ։
- Նպաստել տնտեսական ու սոցիալական առաջընթացին, հանրային բարեկեցությանը, համայնքների զարգացմանը և կայուն զարգացմանը՝ իրականացնելով զարգացման, հանրօգուտ և բարեգործական ծրագրեր։
- Նպաստել գիտության, կրթության, մշակույթի, տեխնոլոգիաների և նորարարության զարգացմանը՝ իրականացնելով կրթական ու մասնագիտական զարգացման ծրագրեր, կազմակերպելով դասընթացներ, վերապատրաստումներ, գիտաժողովներ, մշակութային և այլ միջոցառումներ։
- Նպաստել Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդմանը և միջազգային համագործակցությանը՝ զարգացնելով մասնագիտական ցանցեր, իրականացնելով համատեղ ծրագրեր և փորձի փոխանակում։
- Իրականացնել հետազոտական, վերլուծական, փորձագիտական և խորհրդատվական գործունեություն, մշակել ու ներկայացնել ռազմավարություններ, հանրային քաղաքականության առաջարկություններ և զարգացման ծրագրեր։
- Իրականացնել տեղեկատվական, թարգմանչական, հրատարակչական և մեդիա գործունեություն՝ ստեղծելով, հրատարակելով ու տարածելով գրքեր, հետազոտություններ, ուսումնական նյութեր, տեսաձայնային և այլ ստեղծագործություններ։
- Ստանալ ու տրամադրել դրամաշնորհներ, նվիրաբերություններ և այլ աջակցություն, կազմակերպել հանգանակություններ, ինչպես նաև Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, մատուցել վճարովի և անվճար ծառայություններ, ստեղծել, իրացնել ու տարածել իր գործունեության արդյունքները՝ ստացված շահույթն օգտագործելով բացառապես կանոնադրական նպատակների իրականացման համար։
- Իրականացնել Կազմակերպության նպատակներից բխող՝ օրենքով չարգելված այլ գործունեություն։
Կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանում և արտերկրում՝ օրենքով սահմանված կարգով և համապատասխան պետությունների օրենսդրության պահանջների պահպանմամբ։